Պաշտոնական. Բելգիայի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

«Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն գլխավորել է Բելգիայի հավաքականը։

Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև Եվրո 2024-ի ավարտը, հայտնում է Բելգիայի Արքայական ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Այս պաշտոնում 37-ամյա մասնագետը փոխարինել է Ռոբերտո Մարտինեսին, ում գլխավորությամբ Բելգիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ Կատարում կայացած ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ։