Կառլո Անչելոտտին կարող է գլխավորել «Ռոման»

«Ռոման» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ծառայություններով, հայտնում է AS-ը:

Նշենք, որ Անչելոտտին կարող է կորցնել աշխատանքը «Ռեալում»: Մարզչին հնարավոր է հեռացնեն, եթե «Ռեալը» չհաղթի Աշխարհի ակումբային առաջնությունը։

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կոնֆլիկտ ունի ակումբի ղեկավարության հետ։