Անսու Ֆատին դժգոհ է թիմում իր դերից

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կրկին դժգոհ է Չավի Էրնանդեսի թիմում իր դերից, հայտնում է Sports.es-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը կարծում է, որ արժանի է շատ ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում։

Նշվում է, որ Ֆատին կարող է ամռանը լքել «Բարսելոնան» և տեղափոխվել ԱՊԼ:

Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: