Ֆրանսիայի հավաքականի և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին վերհիշել է իր վրիպումը Արգենտինայի հավաքականի դեմ Կատարում կայացած Մունդիալի եզրափակիչի լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին, երբ հաշիվը 3-3 էր:
«Մինչև հիմա նայում եմ այդ դրվագի կրկնապատկերն ու մանրամասն վերլուծել եմ այն: Նշան էի բռնել մոտակա անկյունը, սակայն մրցակցի դարպասապահը փայլուն սեյվ կատարեց:
Պարտվեցի այդ մենամարտում: Այդ վրիպումն ինձ հետ կմնա ամբողջ կյանքիս ընթացքում»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է beln Sports-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր Ֆրանսիայի թիմին ու հռչակվել աշխարհի եռակի չեմպիոն: