Նիկոլո Շիրան հայտել է, որ Նիկոլո Ձանիոլոն միացել է թուրքական ակումբին

Իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն միացել է «Գալաթասարային»: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» և «Գալաթասարայը» քննարկել են ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերը 22 միլիոն եվրոյի դիմաց մրցաշրջանի ավարտին։

Անձամբ Ձանիոլոն, արդեն համաձայնեցրել է թուրքական ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները։

Թուրքիայում ձմեռային տրանսֆերային պատուհանը բաց է մինչև փետրվարի 8-ը։