«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Նապոլիին» ռեկորդային առաջարկ ներկայացնել

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» նախատեսում են նիգերիացու համար առաջարկել 110 միլիոն եվրո։

Եթե ​​գործարքը կայանա, Օսիմհենը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենաթանկ տրանսֆերը: Այս պահին մանկունիանցիների ամենաթանկ տրանսֆերը եղել է Պոլ Պոգբան, ով ձեռք է բերվել 105 մլն եվրոյով։

Նիգերիացի հարձակվողը նեապոլցիների կազմում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Նրա ներկայիս պայմանագիրը իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։