Հայտնի է, Սերխիո Բուսկետսի վնասվածքի լրջությունը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վնասվածքի պատճառով մի քանի շաբաթով շարքից դուրս է եկել: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Սևիլիայի» հետ հանդիպման 8-րդ րոպեին (3:0):

Լրագրող Ադրիան Ալբեթսի խոսքով՝ կիսապաշտպանին կպահանջվի մոտ երեք շաբաթ՝ ապաքինվելու համար։ Շուտով ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ ճշգրիտ ախտորոշումը պարզելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում: Նա իր հաշվին ունի 1 գոլային փոխանցում։