Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պետք է մեկնարկեր Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ հանդիպմանը։
Սակայն բելգիացին վնասվածք է ստացել մարզման ժամանակ, իսկ «սերուցքայինների» գոլային շրջանակում տեղ է զբաղեցրել Անդրեյ Լունինը, հայտնում է The Athletic-ը:
Նշվում է, որ բելգիացի դարպասապահը չի կարողանա օգնել Մադրիդի «Ռեալին» աշխարհի ակումբային առաջնությունում: