«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Ռեալ Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում։ Այս մասին խոսում է Fichajes-ը։

Նշվում է, որ 30-ամյա իսպանացին գտնվում է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի՝ «Բրայթոնի» ուշադրության կենտրոնում:

Ընթացիկ մրցաշրջանի 24 խաղում Բորխա Իգլեսիասը խփել է 9 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: