Նիկոլո Ձանիոլոն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Գալաթասարայը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի ծառայություններով:

Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում, ակումբներն արդեն սկսել են բանակցությունները։

Զանիոլոն պատրաստ է դիտարկել այս տարբերակը քանի որ ցանկանում է խաղային պրակտիկա ստանալ։

Թուրքիայում ձմեռային տրանսֆերային պատուհանը բաց է մինչև փետրվարի 8-ը։