Կոկեն դժգոհություն է հայտնել

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Կոկեն խոսել է Լա Լիգայի 20-րդ տուրում կայացած «Խետաֆեի» դեմ հանդիպման մասին:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ միավորներ կորցնել, եթե ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների Լիգայում:

Մորատայի դրվագում 11-մետրանոց կար, սակայն մրցավարը որոշեց չսուլել, այդ պատճառով էլ մենք ոչինչ անել չենք կարող»,- Կոկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Աթլետիկոն» 35 միավորով չորրորդն է, իսկ «Խետաֆեն» 18 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է: