«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է վնասվածքից ապաքինվելուն։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ փետրվարի 16-ին կայանալիք Եվրոպա Լիգայի «Նանտի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Պոգբան վնասվածքների պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել թուրինյան ակումբի կազմում։
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: