Մանուել Լոկատելիի ապագայի հարցում հստակություն կա

«Յուվենտուսը» չի պատրաստվում առաջիկա ամիսներին բաժանվել կիսապաշտպան Մանուել Լոկատելիից և աշխատում է 25-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու վրա։

Լոկատելին «Յուվենտուս» է տեղափոխվել «Սասուոլոյից» 2021 թվականի ամռանը:

Թուրինյան ակումբի կազմում նա հասցրել է անցկացնել 67 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Calciomercato-ի համաձայն՝ ֆուտբոլիստի հետ կնքվելիք նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը: