Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Դանի Սեբալյոսի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ օրերս նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ

Նշվում է, որ ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին աշխատավարձի բարձրացմամբ, հայտնում է Sport.fr-ն:

Տեղեկություն կա, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականին:

26-ամյա Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բետիսից»: