Կառլո Անչելոտտին վրդոհված է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դժգոհ է թիմի ծանր գրաֆիկից:

«Մենք ուրախ չենք: Չեմ կարծում, թե ճիշտ է, որ մենք խաղալու ենք 72 ժամից էլ պակաս ժամանակահատվածում:

Սխալ է, որ մենք խաղալու ենք վաղը 14:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին – խմբ.):

Պետք է ավելի շատ աշխատենք վերականգնվելու համար: Մարզվելու ժամանակ գրեթե չկա:

Մենք կենտրոնացած ենք հոգնածության գնահատականի վրա, դրա համար էլ այս պահին ֆիզիոթերապևտի աշխատանքն ավելի կարևոր է, քան մարզչինը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 20-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Մալյորկայի» հետ: