Ալեքսանդր Գոլովին կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովին կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Metaratings. ru-ն:

Գերմանական ակումբը հետաքրքրված է Գոլովինի ծառայություններով, սակայն դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել «Մոնակոյին»: Ֆուտբոլիստը գործակալը հաստատել է լուրը:

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Գոլովինը «Մոնակոյի» կազմում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 20 խաղի, խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 22 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: