Օլիվեր Կան. «Լուրջ խոսակցություն կանցկացնենք Նոյերի հետ»

Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանն քննադատել է թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերին:

«Մանուելի խոսքերը չեն համապատասխանում ավագի կարգավիճակին ու «Բավարիայի» արժեքներին:

Նրա հայտարարությունը ճիշտ պահին չէր, քանի որ առաջիկայում կարևոր խաղեր կան: Լուրջ խոսակցություն կանցկացնենք նրա հետ»,-Կանի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը դժգոհություն էր հայտնել իր ընկեր, մյունխենյան ակումբի դարպասապահների արդեն նախկին մարզիչ Տոնի Տոպալովիչի հեռացման վերաբերյալ:

42-ամյա գերմանացին «Բավարիայում» աշխատում էր 2011 թվականից: