«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոյի հետ:
Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։
18-ամյա Գառնաչոյի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 5 միլիոն եվրո: