Չավի. «Մեզ պետք կգա երկրպագուների աջակցությունը»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա Լիգայի 20-րդ տուրում կայանալիք «Սևիլիայի» դեմ խաղի սպասելիքներից:

«Չնայած մրցաշարային դրությանը, առջևում ուժեղ մրցակից է: Սամպաոլին հիանալի մարզիչ է, ով շատ լավ է կազմակերպում պաշտպանությունը և լուծում գտնում բարձր պրեսինգի ժամանակ:

Նրանք մարտական թիմ են ու փորձառու ֆուտբոլիստներ ունեն: Մեզ պետք կգա երկրպագուների աջակցությունը: Մենք լավ մարզավիճակում ենք, բայց պետք է քննություն հանձնենք և լավ գնահատական ստանանք:

Խաղալու ենք չորս կիսապաշտպանով, որոնք սովորաբար Պեդրին, Գավին, Բուսկետսն ու Ֆրենկի դե Յոնգն են և ամենից քիչն են կորցնում գնդակները»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: