Քրիստոֆ Գալտիեր. «Մեսսին իսկական առաջնորդ է»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերը գովեստի խոսքեր է հնչեցրել Լիոնել Մեսսիի հասցեին:

«Այն բանից հետո, երբ Մբապպեն և Ռամոսը լքեցին խաղադաշտը, Մեսսին գործն իր ձեռքն առավ։ Նա պահում էր իրեն բնական առաջնորդի պես, և ֆուտբոլիստները հետևում էին նրան:

Նեյմարի և Մբապպեի բացակայությունը վնասակար է, քանի որ շատ կապեր կային մեր հարձակողական եռյակի միջև: Հիմա պետք է թիմը կազմակերպել՝ հաշվի առնելով իրավիճակը։ Մեսսին կշարունակի խաղալ իր սովորական դերը»,- մարզչի խոսքերը մեջբերում է beIN Sport-ը։