«Չելսին» ցանկանում է գնել նաև Ռաֆայել Լեաուին

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուով։ La Stampa-ի տեղեկություններով՝ «թոշակառուները» պատրաստ են հաջորդ ամառ պայքարել պորտուգալացու տրանսֆերի համար։

Հիշեցնենք, որ Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Սա նշանակում է, որ գալիք տրանսֆերային պատուհանում ռոսոներիները կարող են լրջորեն մտածել ֆուտբոլիստին բաց թողնելու մասին, հակառակ դեպքում թիմը ռիսկի կդիմի պայմանագրի ավարտից հետո անվճար կորցնել ֆուտբոլիստին։

«Միլանի» հետ Լեաուի պայմանագրի ազատման կետը կազմում է մոտ 150 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։