«Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպանին

«Չելսին» մոտ ապագայում պատրաստվում է համաձայնության գալ կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է 90min-ը:

Լոնդոնյան ակումբը պատրաստվում է փակել այս հարցը ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկից առաջ։ Կապույտները պատրաստ են 24-ամյա Մաունթին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։