«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ մերժել է Ժոաու Կանսելոյին փոխարինող ֆուտբոլիստին:
«Ես մերժեցի այդ ֆուտբոլիստին: Քննարկումը տևեց մոտ երեք րոպե։ Ես հարցրեցի ղեկավարությանը, թե արդյոք նրանք ունե՞ն տարբերակներ: Հետո եկանք այն եզրակացության, որ չարժե որևէ մեկին գնել։
Ավելի լավ է մինչև մրցաշրջանի ավարտը մնաս այդ ֆուտբոլիստի հույսով, քան տրանսֆերային պատուհանի վերջին օրը խելահեղ գումար ծախսել»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ պորտուգալացի եզրային պաշտպանը վերջերս վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»: Յուլիան Նագելսմանի թիմն ամռանը կարող է ֆուտբոլիստ գնել 70 միլիոն եվրոյով։