ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ, հայտնում է TyC Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ չնայած այն բանին, որ պայմանագիրն արդեն երկարաձգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, 35-ամյա արգենտինացին շարունակում է կասկածի տակ լինել, և նա ինքը ՊՍԺ-ի ղեկավարությունից ավելի շատ ժամանակ է խնդրում։ Նշվում է, որ Մեսսին այլ ակումբների հետ չի բանակցում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ: