Վինիսիուս Ժունիորը խոսել է ակումբի կազմում իր հոբելյանական հանդիպման մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է ակումբի կազմում իր հոբելյանական հանդիպման մասին:

«Հպարտանալու 200 պատճառ: Երազել շարունակելու 200 պատճառ: Աշխարհի ամենամեծ ակումբը»,- գրել է Վինիսիուսը սոցցանցում:

Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը երրորդն է ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկում, ովքեր մադրիդցիների կազմում 200 հանդիպման են անցկացրեմ:

Ավելի վաղ տարիքում այս ցուցանիշին հասել են միայն Ռաուլն ու Իկեր Կասիլյասը: