Կառլո Անչելոտտի. «Նա զարմացրեց բոլորիս»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 17-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հետաձգված խաղից հետո կիսվել է Էդուարդո Կամավինգայի խաղի մասին իր կարծիքով։

«Նա բոլորիս զարմացրեց ձախ պաշտպանի դիրքում: Ինձ շատ է դուր գալիս: Ալաբան կվերադառնա կիրակի օրը, կտեսնենք: Նրա աշխատանքի շնորհիվ թիմի համար ավելի հեշտ է խաղալ պաշտպանությունում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում և մեկ գոլային փոխանցում կատարել: