Հերբերտ Հայներ. «Ես ցավում եմ Կիլիանի համար»

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է այն լուրերը, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի մյունխենցիների դեմ առաջին հանդիպումը։

24-ամյա ֆրանսիացին ազդրի վնասվածք է ստացել Լիգա 1-ի 21-րդ տուրի «Մոնպելյեի» դեմ խաղի ժամանակ (3:1) և շարքից դուրս է մնացել 3 շաբաթով:

«Ես ցավում եմ Կիլիանի համար, թեև չգիտեմ, թե կոնկրետ ինչ է պատահել նրա հետ: Բայց Մբապպեի խաղը դիտելը միշտ էլ հաճելի է:

Եթե ​​նա չկարողանա խաղալ, փարիզցիները, հավանաբար, մի փոքր կթուլանան, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- ասել է պաշտոնյան: