Հայաստանի հավաքականի և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կարծում է, որ ազգային թիմում իր խաղընկեր, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը:
«Սպերցյանը պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը: Նա իր խաղով դա ապացուցում է: Իսկ թե երբ տեղափոխվել՝ ինքը պետք է որոշի:
Բայց կարծում եմ, որ նա պետք է ուժերը փորձի ուժեղ առաջնությունում»,- Բայրամյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: