Ռոբերտ Լևանդովսկու ու նրա նախկին գործակալի միջև դատական գործընթաց է սկսվել

Լեհաստանում մեկնարկել է դատաիրավական գործընթաց կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և նրա նախկին գործակալի միջև, հայտնում է Washington Post-ը:

Գործակալը մեղադրում է Լևանդովսկուն, որ ֆուտբոլիստն առանց իր իմացության ընկերությունից գումար է փոխանցել կնոջ՝ Աննայի անձնական հաշվեհամարին:

Լևանդովսկին, իր հերթին, նախկին գործակալին մեղադրում է շանտաժի մեջ: Որպես ապացույց, ֆուտբոլիստը դատարան է բերել հեռախոսազանգերի ձայնագրությունների կրիչը:

Կողմերի միջև վեճն ընթանում է արդեն մի քանի տարի: Ֆուտբոլիստն ու նրա նախկին ներկայացուցիչը մի քանի անգամ հանդիպել են հաշտվելու նպատակով, սակայն այդպես էլ չեն կարողացել համաձայնության հասնել: