Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Իսպանական MundoDeportivo-ն հայտնում է «Այնտրախտի» ֆուտբոլիստ Դաիչի Կամադայի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։

Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է ամռանը և ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել այն։

Կատալոնացիներն արդեն հարցում են ուղարկել ճապոնացու տրանսֆերի վերաբերյալ, հավանաբար ֆուտբոլիստը իսպանական ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Այս մրցաշրջանում Կամադան դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստն «Այնտրախտի» կազմում անցկացրել է 24 հանդիպում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սևիլյան», «Բորուսիան» և «Թոթենհեմը» ևս հետարքրված են Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով։