Գրեմ Փոթեր. «Նրա տրանսֆերի հարցում ես ոչինչ չէի կարող փոխել»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը խոսել է արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի մասին:

«Նրա տրանսֆերի հարցում ես ոչինչ չէի կարող փոխել: Տեղափոխության մասին իմացել եմ միայն պաշտոնական հայտարարությունից հետո: Շատ գոհ եմ, քանի որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:

Ես իսպաներեն լավ չեմ խոսում, իսկ նա անգլերեն չի հասկանում, բայց մենք կաշխատենք միասին: Նա տպավորիչ երիտասարդ է»,- Փոթերի խոսքը մեջբերում է Absolute Chelsea-ն: