Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող և առաջատար Կարիմ Բենզեման կարող է առանց ակումբի առաջարկի երկարաձգել պայմանագրի ժամկետը, հայտնում է COPE-ը:
Կարիմը կարող է չսպասել ակումբի պաշտոնական առաջարկին: 2022 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալուց հետո, նա իրավունք է ստացել ավտոմատ մեկ տարով երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը, անձնական ցակությանբ
Բենզեմայի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Նա մադրիդյան ակումբում ելույթ է ունենում 2009 թվականից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են արաբական ակումբները: