Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է իր գոլերով ուրախացնել կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներին։ Իսպանիայի առաջնության երեկվա «Բետիս» դեմ խաղում հարձակվողը ևս մեկ գնդակ է խփել։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Լևանդովսկին «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը։ Կողմերի միջև պայմանագիրը հաշվարկված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։