ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Լոնդոնի «Չելսի» նկատմամբ

Լոնդոնի «Չելսին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար կարող է պատժվել, հայտնում է The Times-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնության արդյունքներով Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր չնվաճելու դեպքում լոնդոնյան ակումբը ռիսկի է դիմում խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնը։ՈւԵՖԱ-ն  հետևում է «Չելսիի» շուրջ ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ «Չելսին» նախորդ տարվա ամառային և այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է ավելի քան 600 միլիոն եվրո։