Ռաֆայել Լեաուի գործակալ․ «Նա ցանկանում է մնալ «Միլանում»»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ֆուտբոլային գործակալ՝ Թեդ Դիմվուլան, խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։

«Լեաուի շուրջ շատ խոսակցություններ կան: Մենք միասին աշխատում ենք պայմանագրի երկարաձգման ուղիներ գտնելու համար։ Ռաֆայելի առաջնահերթությունները չեն փոխվել։ Նա ցանկանում է մնալ «Միլանում» և ցանկանում է աճել և առաջադիմել որպես ֆուտբոլիստ այստեղ:

Նա խելագարորեն սիրահարված է այս քաղաքին։ Ռաֆելը կենտրոնացած է ակումբին առավելագույն օգուտ բերելու համար, Լեաուն հուսով է, որ շուտով կավարտվի այն դժվարին շրջանը, որով այժմ ապրում է ակումբը, և «Միլանը» կրկին հիանալի կդառնա»,- Դիմվուլի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։