Լուկա Մոդրիչը կարևոր որոշում է կայացրել

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է հեռանալ Մադրիդի «Ռեալից», հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, խորվաթը նոր առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի և ՄԼՍ-ի ակումբներից, սակայն հրաժարվել է դրանցից։ Նա ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մադրիդում։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։