Կիլիան Մբապպեն ռիսկի է դիմում բաց թողնել Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի կարողացել ավարտել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի «Մոնպելյեի» դեմ հանդիպումը (3:1): Առաջին խաղակեսում ֆուտբոլիստը փոխարինվել է վնասվածքի պատճառով։

Sport.es-ը հայտնել է, թե ինչ է ասել 24-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտը լքելիս․ «Ես հարված ստացա ոտքիս։ Շատ է ցավում»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում իսպանական հրատարակությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վնասվածքի պատճառով Մբապպեն ռիսկի է դիմում բաց թողնել Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը։