Իսպանական Լա Լիգան վիճարկելու է կիսապաշտպան Գավիի՝ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի գրանցումը, հայտնում է AS-ը։
Հունվարի 31-ին «Բարսելոնայի» դատարանը թույլ է տվել ակումբին պայմանագիր կնքել Գավիի հետ, ինչի մասին ակումբը տեղեկացրել է Լա Լիգային։
Լա Լիգան փաստաթղթեր է պատրաստում բողոքարկման համար և երկու շաբաթվա ընթացքում դիմում կուղարկի դատարան։ Եթե դատարանը համաձայնի լիգայի փաստարկներին, ապա կիսապաշտպանի գրանցումը կչեղարկվի։