Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը նոր ֆուտբոլիստներ չի ձեռք բերել։
«Մենք ֆուտբոլիստներ չգնեցինք այս ձմռանը, քանի որ կազմը պլանավորել էինք դա անել ամռանը: Եվ դա շատ լավ ծրագիր էր։ Մեզ ոչ ոք պետք չէ։ Կարծում եմ, Բենզեման և Մոդրիչը կավարտեն իրենց կարիերան «Ռեալում»: Նրանք պետք է մնան»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշեմք, որ «Ռեալի» հետ Բենզեման և Մոդրիչը երեք անգամ հաղթել են Լա Լիգան, հինգ անգամ Չեմպիոնների Լիգան, չորս անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։