Մասիմիլիանո Ալեգրի. «Նրան ժամանակ է պետք, ոչ-ոք չի կարող հրաշքներ գործել»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով այս մրցաշրջանում պաշտոնական հանդիպում չի անցկացրել մենիսկի վնասվածքի և հետագա վիրահատության պատճառով, նոր վնասվածք է ստացել։

«Պոգբային ժամանակ է պետք, ոչ-ոք չի կարող հրաշքներ գործել։ Նրա մարմինը պետք է հարմարվի: Մենք պետք է օգտագործենք նրան խելամտորեն և ճիշտ պահին, երբ նա մարզավիճակում է»,- մարզչի խոսքերը մեջբերում է Ilbianconero.com-ը։

Նշենք, որ Պոգբան խնդիրներ ունի ազդրի ճկման մկանների հետ: Ֆրանսիացին բաց կթողնի փետրվարի 2-ին կայանալիք Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Լացիոյի» դեմ հանդիպումը: