Կառլո Անչելոտտի․ «Մենք չենք հրաժարվի մրցաշարերի մասնակցելուց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է իր մտքերով այս մրցաշրջանում իր թիմի զբաղված օրացույցի վերաբերյալ։

«Մենք չենք հրաժարվի մրցաշարերի մասնակցելուց, քանի որ մոտ ենք եզրափակիչ դուրս գալուն։ Այնուամենայնիվ, դրա համար կարևոր է ճիշտ բաշխել ուժերը, քանի որ մենք շատ զբաղված օրացույց ունենք։ Միաժամանակ մենք ուրախ ենք կանոնավոր խաղալու համար, բայց ամեն ինչ սահման ունի։ Ինչ-որ բան պետք է անել՝ դրանից խուսափելու համար»,- մարզչի խոսքերը մեջբերում է MD-ն։

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 18 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։