Լուկա Պելեգրինին տեղափոխվեց «Լացիո»

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի եզրային պաշտպան Լուկա Պելեգրինին վարձավճարով տեղափոխվել է Հռոմի «Լացիո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը «Լացիոյում» կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Իտալացին ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», որի կազմում մասնակցել է 14 հանդիպման, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:

Հիշեցնենք, որ Լուկա Պելեգրինին Հռոմի «Ռոմայի» սան է:

Image