«Արսենալի» պաշտոնական կայքը հայտնել է, որ լոնդոնյան թիմի եգիպտոսցի կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին ծնկի վնասվածք ստանալուց հետո վիրահատվել է:
«Մոհամեդ Էլնենին հաջողությամբ վիրահատվել է Լոնդոնում և երկար ժամանակ բացակայելու է: Ավելի մանրամասն ժամկետներ կսահմանվեն վերականգնման վաղ փուլերի ավարտից հետո:
Ակումբում բոլորն Էլնենիին կառաջարկեն իրենց անհրաժեշտ աջակցությունը և քրտնաջան կաշխատեն նրա հետ, որպեսզի կարողանա հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալ»,- գրված է անգլիական ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն էլ բաց էր թողել ազդրի վնասվածքի պատճառով:
Ընթացիկ մրցաշրջանում Էլնենին «Արսենալի» կազմում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում, խփել մեկ գոլ: