Սադիո Մանեն մարզվել է գնդակով (լուսանկար)

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, ով վնասվածքի պատճառով չէր խաղում 2022-ի նոյեմբերից, մարզվել է գնդակով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստը մարզումները վերսկսել էր մեկ շաբաթ առաջ ու կատարել վազքային վարժություններ:

Հիշեցնենք, որ Մանեն ծնկի վնասվածք էր ստացել ու վիրահատվել Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մեկ շաբաթ առաջ:

Սենեգալի հավաքականի ավագն այս մրցաշրջանում մյունխենյան գրանդի կազմում անցկացրել է 23 խաղ, խփել 11 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: