Կառլո Անչելոտտի. «Մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք հաղթանակի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի տնային հանդիպումը (0-0):

«Մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք հաղթանակի, թիմն ավելի լավն է դառնում, աճում է:

Մենք հիանալի էինք գործում գնդակով բայց մեզ պակասում էին գոլերը, թեև մոտ էինք հաջողությանը:

«Բարսելոնայից» հետ ենք 5 միավոր, պետք է հասնենք նրանց»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։