Ստեֆան Էլ-Շարավին կարող է տեղափոխվել այլ իտալական ակումբ

«Ռոմայի» իտալացի ֆուտբոլիստ Ստեֆան Էլ-Շարավին կարող է լքել ակումբը:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել «Ատալանտան»:

Աղբյուրը տեղեկացնում է, որ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների հետ:

Էլ-Շարավին դեմ չէ լքել թիմը, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում:

Իտալացու՝ «Ռոմայի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ: