Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները բանակցություններ են վարում Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսի հետ, հայտնում է Mirror-ը:
Կողմերը քննարկում են հավանական տրանսֆերի մանրամասները: Ռոյսի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Ռոյսը «Բորուսիայի» սան է և հիմնական թիմում ելույթ է ունենում 2012 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Բունդեսլիգայի 9 խաղի, խփել 2 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում: