Ֆրանկո Կամոցի. «Էդուարդ Սպերցյանով ակտիվորեն հետաքրքրվում են եվրոպական ակումբները»

Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապա մասին:

«Սպերցյանով ակտիվորեն հետաքրքրվում են եվրոպական ակումբները, որոշները նրա մասին հարցրել են ինձ:

Նրա հնարավորություններն ինձ լավ հայտնի են: Ասել եմ, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է: Տեսնենք՝ որտեղ կհայտնվի ապագայում»,- Կամոցիի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով առավել հետաքրքրված է նիդերլանդական ՊՍՎ-ն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: