Զլատկո Դալիչին առաջարկվել է գլխավորել եվրոպական ակումբներից մեկը

Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչին առաջարկվել է գլխավորել Ամստերդամի «Այաքսը», հայտնում է De Telegraaf-ը:

Նիդերլանդական ակումբի ղեկավարությունն առաջարկ է կատարել Դալիչին և ևս երկու մասնագետի, որոնց անուններն այս պահին անհայտ են: Բոլորը մերժել են առաջարկը:

Դալիչը Խորվաթիայի հավաքականում աշխատում է 2017 թվականից: Նրա գլխավորությամբ խորվաթները 2018 թվականին դարձել էին աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2022 թվականին՝ բրոնզե մեդալակիր: