Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալը» ակնկալում է ամրապնդել աջ պաշտպանի դիրքը։
Ինչպես հայտնում է Calciomercatoweb-ը, մադրիդյան գրանդն այդ դիրքում առաջնահերթ թեկնածու է դիտարկում Դենզել Դամֆրիսին։ Սերուցքայինները կփորձեն հոլանդացուն տրանսֆերի հանել ընթացիկ մրցաշրջանի վերջում։
Նշվում է, որ «Ինտերը» 26-ամյա Դենզել Դամֆրիսին գնահատում է 40 մլն եվրո։